Հայկական տպագրության պատմություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած՝ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողով

Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած՝ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողով

Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած՝ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովում, որը նվիրված էր Ոսկան Երևանցու (Ոսկանյան Աստվածաշնչի) առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի 360-ամյակին, խմբի անդամ Շողակաթ Դևրիկյանը ներկայացրեց «Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատի տպարանի փորագրանկարներում (1771–1794 թթ.)» զեկուցումը։ Զեկուցումը նվիրված էր 18-րդ դարի վերջին Վաղարշապատի տպարանում ստեղծված փորագրանկարներում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կերպարի պատկերագրական և գեղարվեստական առանձնահատկությունների ուսումնասիրությանը՝ անդրադառնալով հայկական միջնադարյան պատկերագրական ավանդույթների և վաղ նոր շրջանի տպագիր արվեստի փոխառնչություններին։