
Ա. Իսահակյանի "Երգեր ու վերքեր" ժողովածուի (1897) մասին է Հետազոտական ծրագրի անդամ, բ.գ.թ. Մայա Գրիգորյանի հարցազրույցը։
Այս տարի նշվում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Դեռևս 1897 թվականին լույս տեսած նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուից՝ «Երգեր ու վերքեր»-ից շատ առաջ, բանաստեղծն արդեն տպագրվում էր Թիֆլիսում և մեծ ճանաչում ուներ։
Ինչպես պատմում է բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը, «Երգեր ու վերքեր» ժողովածուն ունեցավ շռնդալից հաջողություն։ Իսահակյանի մուտքը մեծ գրականություն ողջունեցին Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը և ժամանակի այլ նշանավոր գրողներ։
«Երգեր ու վերքեր»-ի բանաստեղծություններն այնքան պարզ, հասկանալի և ժողովրդի հոգուն մոտ լեզվով էին գրված, որ շատ արագ երգի վերածվեցին և կատարվում են մինչև օրս։
https://soundcloud.com/armradio/7d2e867c-3ad3-445e-8015-8425764acfa9?utm_source=hy.armradio.am&utm_campaign=wtshare&utm_medium=widget&utm_content=https%253A%252F%252Fsoundcloud.com%252Farmradio%252F7d2e867c-3ad3-445e-8015-8425764acfa9
