Հայկական տպագրության պատմություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետազոտական ծրագրի համաղեկավար Համո Սուքիասյանը 2025 թ. նոյեմբերի 6-ին մասնակցել է ԵՊՀ-ում անցկացված «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային գիտաժողովին։

Հետազոտական ծրագրի համաղեկավար Համո Սուքիասյանը 2025 թ. նոյեմբերի 6-ին մասնակցել է ԵՊՀ-ում անցկացված «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային գիտաժողովին։

Հետազոտական ծրագրի համաղեկավար Համո Սուքիասյանը 2025 թ. նոյեմբերի 6-ին ԵՊՀ-ում անցկացված «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային գիտաժողովում հանդես է եկել զեկուցմամբ՝ նվիրված Նանսենի և նրա հանձնախմբի՝ Հայաստան այցելության 100-ամյակին։ Զեկուցման թեման Ֆ. Նանսենի «Ֆրամ»-ը բևեռային ծովում» ստեղծագործության հայերեն հրատարակություններն էին։ Ընդգծելով, որ դեռևս XIX դարի վերջերից հայերը հետաքրքրվել են Նանսենի գործունեությամբ՝ Համո Սուքիասյանը ներկայացրել է ստեղծագործության՝ միմյանցից տարբերվող երեք հայերեն հրատարակությունների՝ Իզմիրում (1906 թ.), Երևանում (1927 թ.) և Երևանում (1958–1959 թթ.), պատրաստման և տպագրության պատմությունը, ինչպես նաև անդրադարձել դրանց վերահրատարակություններին։