
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ալինա Վարդանյանը մասնակցեց գիտաժողովին և ներկայացրեց իր զեկույցը։
Սեպտեմբերի 8-10-ը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ համահայկական եռօրյա գիտաժողով՝ «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» խորագրով։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ալինա Վարդանյանը մասնակցեց գիտաժողովին և ներկայացրեց իր զեկույցը՝ «Հայաստանյան մամուլի անդրադարձը Ֆրիտյոֆ Նանսենի այցին (1925 թ. հունիս–հուլիս)»։
Զեկույցում ներկայացվել են 1920-ականների հայկական մամուլի հրապարակումները, որոնք լուսաբանում են Նանսենի այցի նախապատրաստությունը, հայրենադարձության ծրագրերը, ինչպես նաև նրա հանդիպումները և գործունեությունը Հայաստանում։
