Հայկական տպագրության պատմություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում առաջին տպարանի հիմնումը. Էջմիածնի տպարան

Հայաստանում առաջին տպարանի հիմնումը. Էջմիածնի տպարան

Սկզբնավորումից ի վեր՝ շուրջ 260 տարի, հայկական տպագրությունը զարգացել է Հայաստանից հեռու՝ օտարության մեջ (Վենետիկում, Հռոմում, Լվովում, Նոր Ջուղայում, Կոստանդնուպոլսում, Ամստերդամում, Մադրասում և այլուր), սակայն մշտապես ծառայել է Հայաստանին։
Այդ երկուսուկես դարի ընթացքում եղել են մտադրություններ և փորձեր տպագրությունը հայկական հողում հաստատելու, սակայն դրանք միշտ մնացել են ապարդյուն՝ Հայաստանի քաղաքական անկայուն վիճակի և մշտական պատերազմների պատճառով։

Միայն 1771 թ․ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի նախաձեռնությամբ և ջանքերով Վաղարշապատում հիմնվում է հայաստանյան առաջին տպարանը, որն անվանակոչվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին։

Արվեստաբան Շողակաթ Դևրիկյանը ներկայացնում է տպարանի հիմնադրման հանգամանքները։