Հայկական տպագրության պատմություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. Ստյոպա Պետոյանը ներկայացրեց «Էմին Տեր-Գրիգորյանցի ներդրումը Երևանի գրահրատարակչական մշակույթի ձևավորման գործում» զեկուցումը

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. Ստյոպա Պետոյանը ներկայացրեց «Էմին Տեր-Գրիգորյանցի ներդրումը Երևանի գրահրատարակչական մշակույթի ձևավորման գործում» զեկուցումը

Հոկտեմբերի 1-3-ը տեղի ունեցած «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովում հետազոտական ծրագրի անդամ, Պատմության ինստիտուտի գիտաշխատող Ստյոպա Պետոյանը ներկայացրեց «Էմին Տեր-Գրիգորյանցի ներդրումը Երևանի գրահրատարակչական մշակույթի ձևավորման գործում» զեկուցումը։
Զեկուցումը նվիրված էր 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Էմին Տեր-Գրիգորյանցի տպագրական և հրատարակչական գործունեության, Երևանի գրահրատարակչական մշակույթի ձևավորման գործում նրա ունեցած դերի բացահայտմանը՝ օգտագործելով նորահայտ արխիվային վավերագրեր։