Հայկական տպագրության պատմություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավստրիայի Գիտությունների ակադեմիայի հայագետ, դոկտոր Բենեդետտա Կոնտինը ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում դասախոսություն է ներկայացրել

Ավստրիայի Գիտությունների ակադեմիայի հայագետ, դոկտոր Բենեդետտա Կոնտինը ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում դասախոսություն է ներկայացրել

Ավստրիայի Գիտությունների ակադեմիայի հայագետ, դոկտոր Բենեդետտա Կոնտինը ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում դասախոսություն է ներկայացրել Պադովայի համալսարանի գրադարանում պահվող հայերեն գրքերի հավաքածուի վերաբերյալ։ Նա ուսումնասիրել և 300 էջանոց առանձին գրքով հրատարակել է հավաքածուի մատենագիտական ցանկը՝ անդրադառնալով 17–19-րդ դարերի հայկական տպագրության նմուշներին, դրանց տառատեսակներին, փորագրապատկերներին և զարդանախշերին։

Ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի հայկական տպագրական ժառանգության պահպանման և հայ-եվրոպական մշակութային կապերի պատմության ուսումնասիրման համար։


Դոկտոր Կոնտինը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից իրականացվող «Այսրկովկասի XVIII–XX դարերի հայկական տպագրությունը Արևելք–Արևմուտք միջմշակութային խաչմերուկում» հետազոտական ծրագրի արտասահմանյան ղեկավարն է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինասավորմամբ։ Ծրագրի հայաստանյան համաղեկավարն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանը։